Գրադարան
Քրոնիկ երիկամային հիվանդություն

1 րոպե
Քրոնիկ երիկամային հիվանդությունը, որը նաև կոչվում է քրոնիկ երիկամային անբավարարություն, ներառում է երիկամների գործունեության աստիճանական կորուստը:
Ձեր երիկամները քամազատում են ձեր արյան թափոնային նյութերը և ավելորդ հեղուկները, որոնք այնուհետև հեռացվում են ձեր մեզի մեջ: Հարաճուն քրոնիկ երիկամային հիվանդությունը կարող է հանգեցնել ձեր օրգանիզմում հեղուկի, էլեկտրոլիտների և թափոնների վտանգավոր մակարդակների կուտակմանը:
Քրոնիկ երիկամային հիվանդության վաղ փուլերում դուք կարող եք ունենալ քիչ գանգատներ կամ ախտանիշներ: Դուք կարող եք չհասկանալ, որ ունեք երիկամային հիվանդություն, քանի դեռ վիճակը չի խորացել:
Քրոնիկ երիկամային հիվանդության բուժումը կենտրոնանում է երիկամների վնասման առաջընթացի դանդաղեցման վրա՝ սովորաբար վերահսկելով դրա պատճառը: Սակայն, նույնիսկ պատճառի վերահսկումը չի կարող խանգարել երիկամների վնասման հարաճուն զարգացմանը: Քրոնիկ երիկամային հիվանդությունը կարող է անցնել երիկամային անբավարարության վերջնական փուլի, որն առանց արհեստական զտման (դիալիզի) կամ երիկամի փոխպատվաստման ունի մահացու ելք:
Հոդվածը տեղադրվել է՝ 05-05-2018 վերանայվել է՝ 12-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: