Կծիկային ֆիլտրացիայի արագության MDRD հաշվիչ
Ի՞նչ է կծիկային ֆիլտրացիայի արագությունը
Գոյություն ունի երիկամների կծիկային (գլոմերուլյար) ֆիլտրացիայի արագության (ԿՖԱ, անգլերեն՝ Glomerular Filtration Rate կամ GFR) գնահատման մի քանի բանաձև։ Ձեզ ներկայացվող հաշվիչը օգտագործում է MDRD-ի կրճատված բանաձևը (MDRD = Modification of Diet in Renal Disease Study)։ Մինչև այս գործիքն օգտագործելը մենք խորհուրդ ենք տալիս ընթերցել երիկամների գործունեության գնահատման մասին որոշ հոդվածներ։
Հաշվիչը հիմնված է այս հետազոտությամբ առաջարկված բանաձևի վրա՝ Levey AS, Bosch JP, Lewis JB, et al;։ A more accurate method to estimate glomerular filtration rate from serum creatinine: a new prediction equation. Modification of Diet in Renal Disease Study Group. Ann Intern Med. 1999 Mar 16;130(6):461-70.
Կծիկային ֆիլտրացիայի արագության (GFR) հաշվիչ
MDRD-ի կրճատված բանաձև
Կարևոր նկատառումներ
Կլինիկական լաբորատորիաներում հաշվարկվող ԿՖԱ-ը կարող է ավելի ճշգրիտ լինել, քան այս գործիքով ստացված ցուցանիշը (եթե այն համապտասխանեցվում է կրեատինինի ոչ թե միանգամյա, այլ մի շարք ցուցանիշների միջինին)։ Մեր ներկայացրած գործիքը հիմնված է MDRD-ի կրճատված բանաձևի վրա, ըստ որի ԿՖԱ (մլ/րոպե/1.73 մ2) = 186 x (Կրեատինին / 88.4)-1.154 x (Տարիք)-0.203 x (0.742 եթե կին է) x (1.210 եթե սևամորթ է)։
- Արյան շիճուկի կրեատինինը կոռելացվում է կմախքային մկանուքի ընդհանուր զանգվածի հետ, ուստի ԿՖԱ-ի հաշվարկը մարմնամարզիկներին բնորոշ մկանեղ կառուցվածքով անձանց համար կարող է դառնալ ոչ լիարժեք ճշգրիտ։ Նման դեպքերում հաշվարկված ԿՖԱ-ն կարող է լինել թերգնահատված, իսկ նիհար և թույլ մկանուքով անձանց մոտ՝ գերգնահատված։
- Այս բանաձևը ճիշտ է քրոնիկ երիկամային անբավարարությամբ (ՔԵԱ) հիվանդների համար, սակայն կարող է զգալիորեն թերգնահատվել առողջ մարդկանց համար (հավանաբար այն պատճառով, որ բանաձևը մշակելիս առողջ մարդկանց հետազոտությունից բացառել են)։ Պետք չէ խիստ ուշադրություն դարձնել քիչ ցածր ցուցանիշներին։
- ՔԵԱ-ի 1-ին կամ 2-րդ փուլերը չեն կարող ախտորոշվել ելնելով միայն առանձին վերցրած ԿՖԱ-ի վրա։ Նման դեպքերում անհրաժեշտ է հաշվի առնել նաև այլ գործոնները՝ մեզի քննություն, երիկամային հիվանդության առկայության մասին վկայող երիկամների կառուցվածքային փոփոխություններ, ժառանգական գործոններ և այլն։
- ԿՖԱ-ի հաշվարկման բանաձևերը մշակվել են ելնելով այն ենթադրությունից, որ կրեատինինի մակարդակը մի քանի օրվա ընթացքում մնում է հարաբերականորեն կայուն և կտրուկ փոփոխության չի ենթարկվում։
- MDRD բանաձևը երեխաների համար կիրառելի չէ. նման դեպքերում պետք է օգտագործվի Կոունահան-Բարրատի մեթոդը։
Քրոնիկ երիկամային անբավարարության փուլերը
Քրոնկ երիկամային անբավարարության (ՔԵԱ) կամ քրոնիկ երիկամային հիվանդության փուլը որոշելիս օգտագործեք (p) վերջավորությունը՝ նշելու պրոտեինուրիայի (մեզում սպիտակուցների) առկայությունը։
Փուլ | ԿՖԱ | Նկարագրություն | Բուժում |
---|---|---|---|
I | 90+ | Երիկամների նորմալ գործունեություն (սակայն մեզի քննությունը, կառուցվածքային շեղումները կամ ժառանգական գործոնները վկայում են երիկամային հիվանդության մասին)։ | Զարկերակային ճնշման չափում և հսկողություն։ |
II | 60-89 |
Երիկամների գործուներությունը թույլից չափավոր նվազած է (ԵՔԱ 2-րդ փուլը չի կարող ախտորոշվել՝ ելնելով միայն ԿՖԱ ցուցանիշից. ընդհակառակը, անհրաժեշտ է անցկացնել երիկամային հիվանդության մասին վկայող մեզի քննություն, գտնել կառուցվածքային շեղումներ կամ առանձնացնել ժառանգական գործոններ)։ |
Զարկերակային ճնշման և սրտանոթային ռիսկի գործոնների գնահատում և հսկողություն |
IIIa | 45-59 | Երիկամային գործունեության չափավոր անկում՝ երիկամների ախտահարումը վկայող նշաններով կամ առանց դրանց | Զարկերակային ճնշման և սրտանոթային ռիսկի գործոնների գնահատում և հսկողություն |
IIIb | 30-44 | Երիկամային գործունեության չափավոր անկում՝ երիկամների ախտահարումը վկայող նշաններով կամ առանց դրանց | Զարկերակային ճնշման և սրտանոթային ռիսկի գործոնների գնահատում և հսկողություն |
IV | 15-29 | Երիկամային գործունեության կտրուկ անկում | Նախապատրաստություն վերջային երիկամային հիվանդությանը |
V | <15 | Երիկամային գործունեության խիստ կտրուկ անկում (վերջնային փուլ) | Երիկամների փոխպատվաստում կամ դիալիզ |