«Ինքնաթիռային (օդանավային) ականջը» սովորաբար լուրջ վիճակ չէ և հաճախ անվերադարձ վերանում է ինքնօգնության հնարքներով, ինչպիսիք են բերանը լայն բացելը (հորանջելը), կուլ տալը կամ մաստակ ծամելը:
Սակայն, հազվադեպ, երբ ականջի բարոտրավման ծանր կամ երկարատև է կամ եթե վնասված են միջին կամ ներքին ականջի կառուցվածքային տարրերը, կարող են ի հայտ գալ երկարաժամկետ բարդություններ:
Խիստ հազվադեպ հանդիպող բարդությունները կարող են ներառել՝
- լսողության կայուն կորուստ
- շարունակական (քրոնիկ) տինիտուս՝ աղմուկ (զնգոց) ականջներում:
Հոդվածը հրապարակվել է՝ 30-11-2023
Վերջին վերանայում՝ 04-04-2024