Գրադարան

Ականջի բարոտրավմա. կանխարգելում

Ականջի բարոտրավմա. կանխարգելում

Time Read 2 րոպե

Ինքնաթիռով թռիչքի ժամանակ ականջների փակվածությունից կամ այլ գանգատներից խուսափելուն կարող են օգնել հետևյալ խորհուրդները:

  • Բերանը լայն բացեք (հորանջեք) և կուլ տվեք վերելքի և վայրէջքի ժամանակ. այս պարզ հնարքներն ակտիվացնում են ձեր եվստախյան փողերը բացող մկանները: Դուք կարող եք կոնֆետ ծծել կամ մաստակ ծամել, որը կխթանի հաճախակի կուլ տալը կամ, եթե կարող եք, հաճախակի ձեր թուքը կուլ տվեք:
  • Փորձեք Վալսալվայի հնարքը վերելքի և վայրէջքի ժամանակ. ներփչեք ձեր քթի մեջ քթանցքները սեղմած և բերանը փակ պահած վիճակում։ Կրկնեք մի քանի անգամ, հատկապես վայրէջքի ժամանակ՝ ձեր ականջների և ինքնաթիռի միջև օդի ճնշումը հավասարեցնելու համար:
  • Փորձեք չքնել վերելքի և վայրէջքի ժամանակ. եթե ​​ինքնաթիռի բարձրացման կամ իջեցման ժամանակ արթուն եք, կարող եք փորձել ինքնօգնության հնարքները, երբ ձեր ականջներում ճնշում եք զգում:
  • Ճիշտ կազմակերպեք ձեր օդայինճամփորդությունը. հնարավորության դեպքում հետաձգեք ձեր թռիչքը, եթե ունեք մրսածություն, հարքթային խոռոչների վարակ (սինուսիտ), քթի փակվածություն (հարբուխ) կամ ականջի վարակ (միջին օտիտ): Եթե ​​վերջերս ականջի վիրահատություն եք ունեցել, խոսեք ձեր բժշկի հետ այն մասին, թե երբ է անվտանգ ճանապարհորդելը:
  • Օգտագործեք թույլ քթային ցողացիր (սփրեյ). եթե ​​ունեք քթի փակվածություն, օգտագործեք քթային սփրեյ թռիչքից և վայրէջքից մոտ 30 րոպեից մեկ ժամ առաջ: Սակայն, խուսափեք չարաշահումից, քանի որ ավելի քան երեք-չորս օր օգտագործելիս քթի սփրեյները կարող են ավելի ծանրացնել քթի փակվածությունը:
  • Զգուշորեն օգտագործեք դեկոնգեստանտ հաբերը. բերանային օգտագործման (օրալ) դեկոնգեստանտները կարող են օգնել, եթե ընդունվեն ինքնաթիռի թռիչքից 30 րոպեից մինչև մեկ ժամ առաջ: Այնուամենայնիվ, եթե ունեք սրտային հիվանդություն, սրտի ռիթմի խանգարումներ (առիթմիաներ), բարձր արյան ճնշում (հիպերտենզիա) կամ հղի եք, խուսափեք այս դեղամիջոցներից:
  • Ընդունեք ալերգիայի դեղամիջոցներ. եթե ​​ալերգիա ունեք, թռիչքից մոտ մեկ ժամ առաջ ընդունեք ձեր հակաալերգիկ դեղամիջոցը:
  • Փորձեք ֆիլտրող ականջակալներ. այս ականջակալները վերելքի և վայրէջքի ժամանակ դանդաղորեն հավասարեցնում են ճնշումը ձեր ականջի թմբկաթաղանթի վրա: Դուք կարող եք դրանք գնել դեղատներից կամ օդանավակայանի խանութներից: Այնուամենայնիվ, ձեզ դեռ պետք է հորանջել և կուլ տալ՝ թմբկաթաղանթի վրա ճնշումը թուլացնելու համար:

Եթե ​​ծանր «ինքնաթիռային (օդանավային) ականջի» հակում ունեք և պետք է հաճախակի թռչեք, կամ եթե անցնում եք հիպերբարիկ թթվածնային թերապիա՝ վերքերը բուժելու համար, ձեր բժիշկը կարող է վիրահատությամբ փոքր խողովակներ տեղադրել ձեր ականջի թմբկաթաղանթում, որ օգնի հեղուկի արտահոսքին, միջին ականջի օդափոխությանը և արտաքին և միջին ականջի միջև ճնշումների հավասարեցմանը:

Երեխաներին մոտ ականջի բարոտրամվայի կանխումը

Ձեր մանկահասակ երեխային օգնելու համար փորձեք այս մեթոդները:

  • Խրախուսեք, որ երեխան կուլ տա. ինքնաթիռի վերելքների և վայրէջքների ժամանակ ձեր նորածին կամ մանկահասակ երեխային տվեք իր ջրի շշիկը կամ ծծակը (соска)՝ հաճախակի կուլ տալը խթանելու համար: Թույլ տվեք, որ խմելու ընթացքում երեխան նստի: 4 տարեկանից բարձր երեխաները կարող են փորձել մաստակ ծամել, խմել ծղոտով կամ փուչիկ փչել:
  • Խուսափեք դեկոնգեստանտներից. մանկահասակ երեխաներին խորհուրդ չի տրվում տալ քթի փակվածության դեմ նշանակվող այս միջոցները:

Հոդվածը տեղադրվել է՝ 30-11-2023 վերանայվել է՝ 30-11-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով