Ախալազիան կարող է ստանալ լուրջ կամ բարդացած ընթացք, հատկապես, եթե չբուժվի:
Եթե ունեք ախալազիա, դուք աստիճանաբար կզգաք պինդ սնունդ ուտելու և հեղուկներ խմելու դժվարություններ: Ախալազիան կարող է առաջացնել զգալի քաշի կորուստ և թերսնուցում: Ախալազիա ունեցող մարդիկ նաև կերակրափողի քաղցկեղի զարգացման քիչ բարձրացած ռիսկ ունեն, հատկապես, եթե վիճակն առկա է երկար ժամանակվա ընթացքում: Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ կերակրափողի կանոնավոր զննումներ՝ քաղցկեղը վաղ հայտնաբերելու համար, եթե այն զարգանա:
Ախալազիայի որոշ բարդություններ հետևանք են այն բանի, որ կուլ տված սնունդը ստամոքսից ետ է բարձրանում (ռեգուրգիտացվում է) ձեր կերակրափող, որից հետո կարող է հայտնվել ձեր շնչափողում, որտեղից էլ՝ թոքերում: Սա կոչվում է ասպիրացիա և կարող է հանգեցնել՝
- ասպիրացիոն թոքաբորբի (ասպիրացիոն պնևմոնիա)
- թոքերի վարակի:
Հոդվածը հրապարակվել է՝ 20-12-2023
Վերջին վերանայում՝ 04-04-2024