Ախալազիայի ախտանիշները սովորաբար ի հայտ են գալիս աստիճանաբար և ժամանակի ընթացքում վատթարանում են:
Ախալազիայի գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել՝
- կուլ տալու անկարողություն (դիսֆագիա), որը կարող է զգացվել, կարծես կուլ տված սնունդը կամ խմիչքը խրվել է ձեր կոկորդում (սկզբում՝ միայն պինդ սնունդ կուլ տալիս)
- սննդի կամ թքի հետհոսք (ռեգուրգիտացիա) և հայտնվելը բերանի խոռոչում
- այրոցք (изжога)
- գղտոց
- ետկրծոսկրային ցավ, որը կարող է սկսվել և անհետանալ
- գիշերները, պառկած վիճակում՝ հազ
- թոքաբորբ (սննդի` դեպի թոքեր անցնելու պատճառով, որը կոչվում է ասպիրացիա)
- քաշի կորուստ
- փսխում:
Ե՞րբ դիմել բժշկին
Ախալազիան կարող է նմանակել գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդությանը (ԳԷՌՀ), ուստի առանց ուշացնելու դիմեք ձեր բժշկին, եթե ունեք վերոնշյալ գանգատներից և ախտանիշներից մեկնումեկը կամ մի քանիսը:
Հոդվածը հրապարակվել է՝ 19-12-2023
Վերջին վերանայում՝ 04-04-2024