Լսողական նյարդի կամ ակուստիկ նևրոման (նևրինոման) վաղ փուլերում հաճախ դժվար է ախտորոշել, քանի որ ախտանիշները, որոնք ժամանակի ընթացքում զարգանում են դանդաղորեն, կարող են հեշտությամբ բաց թողնվել կամ անտեսվել:
Ի լրումն, լսողական նևրոմայի ընդհանուր ախտանշանները, ինչպիսին է լսողության կորուստը, նաև կարող են ի հայտ գալ միջին և ներքին ականջի բազմաթիվ այլ խնդիրների ժամանակ:
Ախտանիշների վերաբերյալ հարցեր տալուց հետո ձեր բժիշկը կանցկացնի ականջի քննություն (բուժզննում): Ձեզ կարող են անհրաժեշտ լինել հետևյալ հետազոտությունները:
- Լսողության թեստ, որը հայտնի է որպես աուդիոմետրիա. այս հետազոտությունն անցկացվում է լսողության մասնագետի կողմից (աուդիոլոգ): Ստուգման ընթացքում հատուկ ականջակալով առանձին-առանձին երկու ականջներին ուղղվում են տարաբնույթ ձայներ: Աուդիոլոգը հրահանգում է տարբեր հնչերանգների մի շարք հնչյուններ կամ ձայներ, և դուք ամեն անգամ նշում եք, թե արդյոք լսում եք ձայնը: Յուրաքանչյուր հնչյուն կրկնվում է՝ իջեցվելով մինչև այն ամենաթույլ մակարդակները, երբ այն լսում եք հազիվ: Աուդիոլոգը նաև կարող է սարքով ստուգել տարբեր բառերը լսելու ձեր ունակությունը:
- Պատկերային հետազոտություններ. կոնտրաստային ներկի օգտագործմամբ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) սովորաբար նշանակվում է լսողական նևրոմայի ախտորոշման համար: Այս պատկերային հետազոտությունը կարող է հայտնաբերել 1-ից 2 միլիմետր տրամագծով ուռուցքները: Եթե ՄՌՏ-ն հասանելի չէ կամ ձեր դեպքում հնարավոր չէ կատարել, կարող է օգտագործվել համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ): Այնուամենայնիվ, ԿՏ սքանավորումները կարող են բաց թողնել փոքր ուռուցքները:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-05-2024
Վերջին վերանայում՝ 21-05-2024