Ակտինիկ կամ արևային կերատոզն առաջանում է արևի կամ սոլյարիի ուլտրամանուշակագույն (UV) ճառագայթների հաճախակի կամ ինտենսիվ ազդեցության հետևանքով:
Ռիսկի գործոններ
Յուրաքանչյուրի մոտ կարող է առաջանալ ակտինիկ կերատոզ: Սակայն, դուք ավելի մեծ ռիսկի տակ եք, եթե՝
- ունեք կարմիր կամ շիկահեր մազեր և կապույտ կամ բաց գույնի աչքեր
- ունեք արևի ազդեցությանը հաճախակի ենթարկվելու կամ արևայրուքի պատմություն
- հակված եք պեպենների կամ արևայրուքի, երբ ենթարկվում են արևի ճառագայթների ազդեցությանը
- 40 տարեկանից մեծ եք
- ապրում եք արևոտ շրջանում
- աշխատում եք դրսում
- ունեք թուլացած իմունային համակարգ:
Հոդվածը հրապարակվել է՝ 15-11-2023
Վերջին վերանայում՝ 04-04-2024