Գրադարան
Ակտինիկ (արևային) կերատոզ

1 րոպե
Ակտինիկ կերատոզը մաշկի վրա կոպիտ, թեփոտված բիծ է, որը զարգանում է արևի ճառագայթների տարիներ շարունակվող ազդեցությունից:
Այն հաճախ հանդիպում է դեմքի, շրթունքների, ականջների, նախաբազուկների, գլխի, պարանոցի վրա կամ ձեռքերի ետին մակերեսին:
Ակտինիկ կերատոզը նաև հայտնի է որպես արևային կերատոզ: Այն զարգանում է դանդաղորեն և սովորաբար առաջին անգամ ի հայտ է գալիս 40 տարեկանից մեծ, հաճախ՝ բարձր տարիքով մարդկանց մոտ (այստեղից էլ մյուս անվանումը՝ ծերունական կերատոզ): Դուք կարող եք կրճատել մաշկային այս հիվանդության ռիսկը՝ նվազագույնի հասցնելով արևի ճառագայթների ազդեցությունը և պաշտպանելով ձեր մաշկը ուլտրամանուշակագույն (UV) ճառագայթներից:
Չբուժվելու դեպքում ակտինիկ կերատոզի` մաշկային քաղցկեղի մի տեսակի վերածվելու ռիսկը, որը կոչվում է տափակբջջային կարցինոմա, կազմում է մոտ 5%-10%:
Հոդվածը տեղադրվել է՝ 15-11-2023 վերանայվել է՝ 15-11-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: