Գրադարան

Ակտինիկ կերատոզ. ախտանիշներ

Ակտինիկ կերատոզ. ախտանիշներ

Time Read 1 րոպե

Ակտինիկ կամ արևային կերատոզները կարող են տարբերվել արտաքին տեսքով:

Ախտանիշները ներառում են հետևյալը՝

  • մաշկի կոպիտ, չոր կամ թեփուկավոր բիծ, սովորաբար՝ մինչև 2,5 սանտիմետր (1 դյույմ) տրամագծով
  • մաշկի վերին շերտի վրա տափակ կամ թեթևակի բարձրացած բիծ կամ գերաճ
  • որոշ դեպքերում՝ պինդ, գորտնուկանման մակերես
  • գունային փոփոխություններ, այդ թվում՝ վարդագույն, կարմիր կամ շագանակագույն
  • քոր, այրոց, արյունահոսություն կամ կեղևակալում
  • գլխի, պարանոցի, ձեռքերի և նախաբազուկների արևի ազդեցությանը գտնվող շրջաններում նոր բծեր կամ գոյացություններ:

Ե՞րբ դիմել բժշկին

Մաշկի ոչ քաղցկեղային ախտահարումները քաղցկեղայինից տարբերակելը կարող է դժվարություն ներկայացնել: Ուստի, ավելի լավ է, որ ձեր նկատած նոր մաշկային փոփոխությունները գնահատվեն բժշկի կողմից, հատկապես, երբ թեփուկոտ շրջանը կամ գերաճը երկարատև ժամանակի ընթացքում պահպանվում, աճում կամ արյունահոսում է:

Հոդվածը տեղադրվել է՝ 15-11-2023 վերանայվել է՝ 15-11-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով