Ադենոիդները կարևոր գործ են անում նորածինների և փոքր երեխաների համար, մասնավորապես, օգնում են պայքարել մանրէների դեմ, քանի դեռ ձեր երեխայի օրգանիզմը չի զարգացրել վարակների դեմ պայքարի այլ միջոց:
Դրանք կազմված են ավշային (լիմֆոիդ) հյուսվածքից՝ նույն տեսակի հյուսվածքից, որից կազմված են ավշային հանգույցները: Ավշային հյուսվածքը բաղկացած է շարակցական հյուսվածքից և արյան սպիտակ բջիջներից (լեյկոցիտներ), հատկապես լիմֆոցիտներից: Լիմֆոցիտներն արտադրում են հակամարմիններ արտադրում և մասնակցում վարակների դեմ իմունային պատասխանին:
Ձեր երեխայի ադենոիդները կարող են մեծանալ կամ այտուցվել տարբեր պատճառներով: Պարզապես կարող է պատահել, որ ձեր երեխան ծնվելիս ունեցել է ընդլայնված ադենոիդներ: Ադենոիդները կարող են նաև մեծանալ, երբ նրանք փորձում են պայքարել վարակի դեմ և իրենք են վարակվում: Դրանք կարող են այտուցվել և մեծացած մնալ նույնիսկ վարակի անհետացումից հետո: Ալերգիաները նույնպես կարող են հանգեցնել ադենոիդների այտուցման ու մեծացման:
Մեծացած ադենոիդները առավել հաճախ պայմանավորված են հետևյալ վիճակներով՝
- հաճախակի ականջի վարակներ
- վերին շնչուղիների վարակներ
- կրկնվող քթային արյունահոսություն
- ալերգիաներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 09-06-2023
Վերջին վերանայում՝ 04-04-2024