Գրադարան
Ադենոիդներ. բուժում

1 րոպե
Երեխաների մեծ մասի մոտ մեծացած կամ վարակված ադենոիդները բուժման կարիք չեն զգում՝ ելնելով այն հանգամանքից, որ տարիքի հետ դրանք սովորաբար փոքրանում են և ադենոիդների հետ կապված խնդիրներն ինքնուրույն անհետանում են:
Որոշ դեպքում ձեր երեխայի բժիշկը կարող է նշանակվել հակաբիոտիկներ՝ ուղեկցվող հարքթային ծոցերի (սինուսիտ) կամ միջին ականջի վարակը (միջին օտիտ) բուժելու համար, եթե համոզված է, որ դրանց պատճառը ախտածին բակտերիաներն են:
Այլ դեպքերում, եթե ձեր երեխայի ադենոիդները մեծացել են ալերգիայի պատճառով, բժիշկը կարող է նշանակել հակահիստամիններ կամ քթային կորտիկոստերոիդային ցողացիր (սփրեյ):
Այնուամենայնիվ, եթե ադենոիդը պատճառում է լուրջ անհանգստություն (խռմփոց, քնի խանգարումներ, քթային շնչառության խիստ դժվարացում, միջին ականջի բորբոքում, կրկնվող սինուսիտներ և այլն), երեխայի բժիշկը կարող է առաջարկել ադեոնոիդների վիրահատական հեռացում`ադենոիդէկտոմիա: Որոշ դեպքերում երեխաների նշագեղձերի հեռացման հետ մեկտեղ հեռացնում են նաև ադենոիդները կամ հակառակը:
Իմացե՛ք ավելին ադենոիդէկտոմիայի մասին:
Հոդվածը տեղադրվել է՝ 17-06-2023 վերանայվել է՝ 17-06-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: