Գրադարան

Ադենոիդներ. ախտանիշներ

Ադենոիդներ. ախտանիշներ

Time Read 1 րոպե

Մեծացած ադենոիդներով երեխաները կարող են ընդհանրապես ախտանիշներ չունենալ:

Այնուամենայնիվ, որոշ դեպքերում մեծացած ադենոիդները կարող են հանգեցնել հետևյալ գանգատների և ախտանիշների՝

  • կոկորդի ցավ
  • հոսող կամ փակված քիթ
  • ականջներում լցվածության կամ խցանված լինելու զգացում
  • քնի դժվարացում
  • կուլ տալու դժվարություն
  • այտուցված պարանոցային ավշային հանգույցներ
  • բերանով շնչառություն, որի պատճառով՝ բերանի չորություն, ճաքած շրթունքներ կամ բերանի վատ հոտ
  • խռմփոց
  • քնած վիճակում շնչառության կարճատև ընդհատումներ (քնի օբստրուկտիվ խանգարում):

Ե՞րբ դիմել բժշկին

Դիմեք երեխայի բժշկին, եթե ձեր երեխան ունի վերոնշյալ ախտանիշներից մեկնումեկը, որոնք չեն բարելավվում տնային միջոցներով:

Հոդվածը տեղադրվել է՝ 09-06-2023 վերանայվել է՝ 17-06-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով