Երբ ադենոիդները վարակվում, բորբոքում, այտուցվում և չափերով մեծաнում են, կարող են հանգեցնել մի շարք խնդիրների:
- Միջին ականջի վարակներ (միջին օտիտ) և լսողության խնդիրներ, քանի որ մեծացած ադենոիդները փակում են քթի խոռոչը միջին ականջին միացնող բարակ եվստախյան փողը։
- Քթային շնչառության դժվարացում, որի պատճառով երեխաները ստիպված են շնչել բերանով՝ շնչառությունից դուրս թողելով քթի խոռոչի՝ ներշնվող օդը մաքրելու և խոնավացնելու կարևոր գործառույթները։ Սա մեծացնում է կոկորդի, բրոնխների և թոքերի վարակային բորբոքման ռիսկը։ Միևնույն ժամանակ, մշտապես բերանով շնչելը հանգեցնում է բերանի լորձաթաղանթի չորության և վատ հոտով շնչառության:
- Հարքթային ծոցերի բորբոքում (սինուսիտ), որն իր հերթին խորացնում է քթով շնչառության խանգարումը և բերում կայուն հարբուխի, երբ երեխայի քիթը միշտ «լցված է»։ Մյուս կողմից, մեծացած ադենոիդների պայմաններում սինուսիտը կարող է լիարժեք չբուժվել կամ հաճախակի կրկնվել:
- Քնի խանգարումներ, երբ մեծացած ադենոիդները երեխայի մոտ առաջացնում են խռմփոց և քնի ապնոէ՝ քնած ժամանակ շնչառության պարբերաբար մի քանի վայրկյանով ընդհատումներ:
Նման իրավիճակներում ձեր երեխայի բժիշկը կարող է առաջարկել ադենոիդէկտոմիա՝ մեծացած ադենոիդների հեռացում: Որոշ իրավիճակներում այս փոքր վիրահատական միջամտության ընթացքում միաժամանակ հեռացվում են վարակված ու մեծացած ադենոդիները և նշագեղձերը:
Հոդվածը հրապարակվել է՝ 17-06-2023
Վերջին վերանայում՝ 04-04-2024