Ագորաֆոբիան տագնապային խանգարման տեսակ է, որը դրսևորվում է վախենալով և խուսափելով այն վայրերից կամ իրավիճակներից, որոնք կարող են խուճապ և թակարդում հայտնվելու, անօգնականության կամ ամաչելու զգացում առաջացնել:
Դուք կարող եք վախենալ ներկա կամ առաջիկա իրավիճակից: Օրինակ՝ դուք կարող եք վախենալ հասարակական տրանսպորտից օգտվելուց, բաց կամ փակ տարածքներում լինելուց, հերթ կանգնելուց կամ ամբոխի մեջ լինելուց։
Անհանգստությունն առաջանում է այն վախից, որ փախչելու կամ օգնություն ստանալու հեշտ ճանապարհ չկա, եթե անհանգստությունը դառնա ճնշող: Այսպիսի վախերի պատճառով դուք կարող եք խուսափել այնպիսի իրավիճակներից, ինչպիսիք են՝ մոլորվելը, ընկնելը, փորլուծությունը և զուգարանից օգտվելուց չհասցնելը: Մարդկանց մեծ մասի մոտ ագորաֆոբիա զարգանում է մեկ կամ մի քանի խուճապի (պանիկ) նոպայից կամ գրոհից հետո, ինչը նրանց դարձնում է նոր նոպա ունենալու նկատմամբ խոցելի: Այնուհետև նրանք խուսափում են այն վայրերից, որտեղ խուճապի նոպան կարող է կրկնվել:
Ագորաֆոբիան հաճախ հանգեցնում է նրան, որ դժվարանում եք ապահով զգալ ցանկացած հասարակական վայրում, հատկապես այնտեղ, որտեղ հավաքվում են մարդկանց բազմություններ և անծանոթ վայրերում: Դուք կարող եք զգալ, որ ձեզ անհրաժեշտ է ուղեկից, ինչպիսին է ընտանիքի անդամը կամ ընկերը, ով ձեզ հետ կգնա հասարակական վայրեր: Վախը կարող է այնքան ճնշող լինել, որ դուք կարող եք զգալ, որ չեք կարող դուրս գալ ձեր տնից:
Ագորաֆոբիայի բուժումը կարող է դժվար լինել, քանի որ դա նշանակում է դիմակայել ձեր վախերին: Սակայն պատշաճ բուժման դեպքում, սովորաբար՝ թերապիայի մի տեսակ, որը կոչվում է կոգնիտիվ վարքաբանական թերապիա և դեղամիջոցները, դուք կարող եք խուսափել ագորաֆոբիայի թակարդից և ապրել ավելի ազատ և հաճելի կյանքով:
Հոդվածը հրապարակվել է՝ 08-05-2019
Վերջին վերանայում՝ 04-04-2024