Գրադարան

Ագորաֆոբիա. կանխարգելում

Ագորաֆոբիա. կանխարգելում

Time Read 1 րոպե

Ագորաֆոբիայի կանխարգելման որևէ հստակ միջոց չկա:

Սակայն, անհանգստությունը կամ տագնապը հակված են ուժգնանալու, որքան ավելի շատ խուսափեք իրավիճակներից, որոնցից վախենում եք:

Եթե դուք սկսում եք թեթև մտավախություն ունենալ անվտանգ վայրեր գնալու վերաբերյալ, փորձեք հաճախել այդ վայրերը: Սա կարող է օգնել ձեզ ավելի հարմարավետ զգալ նմանատիպ վայրերում: Եթե դա չափազանց դժվար է ինքնուրույն անել, խնդրեք ընտանիքի անդամին կամ մոտիկ ընկերոջը, որ ուղեկցի ձեզ կամ դիմեք մասնագետի օգնությանը:

Եթե դուք անհանգստություն եք զգում որևէ տեղ գնալիս կամ խուճապի նոպաներ եք ունենում, հնարավորինս շուտ դիմեք բուժօգնության: Վաղ օգնություն ստացեք, որ ախտանիշները չվատթարանան: Տագնապը, ինչպես հոգեկան առողջության շատ այլ վիճակներ, կարող է ավելի դժվար լինել բուժել, եթե փորձեք սպասել կամ բուժօգնության դիմելը ձգձգել:

Հոդվածը տեղադրվել է՝ 15-07-2023 վերանայվել է՝ 15-07-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով