Անօրգազմիան օրգազմի (հեշտանքի) ուշացումն է, հազվադեպ լինելը կամ բացակայությունը, կամ էլ զգալիորեն պակաս ուժգնության օրգազմները՝ սեռական գրգռումից և համարժեք սեռական խթանումից հետո:
Կանայք, ովքեր օրգազմի հետ խնդիրներ ունեն և զգալի անհանգստություն են զգում այդ խնդիրների պատճառով, կարող են ախտորոշվել որպես անօրգազմիա:
Բոլոր կանանց մոտ օրգազմի հաճախականությունն ու ուժգնությունը տարբերվում են։ Բացի այդ, ցանկացած մարդու մոտ օրգազմները կարող են տարբեր անգամ տարբեր լինել: Փոփոխական է նաև օրգազմին հասնելու համար անհրաժեշտ խթանման տեսակն ու չափը։
Բազմաթիվ գործոններ կարող են հանգեցնել անօրգազմիայի: Դրանք ներառում են փոխհարաբերությունների կամ սեռական մտերմության հետ կապված խնդիրներ, մշակութային գործոններ, ֆիզիկական կամ առողջական վիճակներ և դեղամիջոցներ: Բուժումները կարող են ներառել սեռական խթանման մասին կրթվելը, սեռական ուժեղացման սարքերը, անհատական կամ զույգերի թերապիան և դեղորայքային բուժումը:
Կանացի օրգազմային խանգարումը մեկ այլ տերմին է, որը ներառում է օրգազմի հետ կապված խնդիրների լայն շրջանակ: «Անօրգազմիա» բառը կոնկրետ վերաբերում է օրգազմ ապրելու անհնարինությանը, սակայն նաև օգտագործվում է որպես կանացի օրգազմային խանգարումների կրճատ տարբերակ:
Հոդվածը հրապարակվել է՝ 01-03-2023
Վերջին վերանայում՝ 28-04-2024