Գրադարան
Կանացի անօրգազմիա. ախտանիշներ

1 րոպե
Օրգազմը կամ հեշտանքը ուժեղ հաճույքի և սեռական վերելքի գագաթնակետային զգացում է՝ ի պատասխան խթանող սեռական ակտիվության:
Սեռական հարաբերության ժամանակ հեշտոցային ներթափանցումը (պենետրացիա) անուղղակիորեն խթանում է ծլիկը (կլիտոր)։ Բայց սա կարող է օրգազմի համար բավարար խթան չհանդիսանալ: Օրգազմի հասնելու համար շատ կանայք կարող են նաև ծլիկի ուղղակի խթանման կարիք ունենալ` պարզապես ձեռքով կամ բերանային (օրալ):
Անօրգազմիան կամ կանացի օրգազմային խանգարումը սահմանվում է որպես հետևյալ վիճակներից որևէ մեկի զգալի ապրում՝
- հետաձգված օրգազմ
- օրգազմի բացակայություն
- ավելի քիչ օրգազմներ
- ավելի քիչ ուժգնության օրգազմներ
Անօրգազմիան նաև կարող է լինել՝
- ամբողջ կյանքի ընթացքում, եթե դուք երբեք օրգազմ չեք ապրել
- ձեռք բերովի, եթե օրգազմի հետ կապված նոր խնդիրներ ունեք
- իրավիճակային, եթե օրգազմի հետ խնդիրներ ունեք միայն որոշ իրավիճակներում, որոշ տեսակի խթանման կամ որոշ զուգընկերների հետ
- ընդհանրացված, եթե ցանկացած իրավիճակում օրգազմի հետ խնդիրներ ունեք:
Կանայք, ովքեր ոչ միշտ են սեռական հարաբերությունների ժամանակ օրգազմի հասնում, կարող են դրանից չանհանգստանել: Այդ դեպքում օրգազմի բացակայությունը խանգարում չի համարվում։
Ե՞րբ դիմել բժշկին
Խոսեք ձեր բժշկի հետ, եթե ձեր սեռական կյանքի հետ կապված մտահոգություններ ունեք, հատկապես, եթե անհանգստացած եք օրգազմ ունենալու ձեր կարողությամբ:
Հոդվածը տեղադրվել է՝ 01-03-2023 վերանայվել է՝ 07-11-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: