Գրադարան
Կանացի անօրգազմիա. ինքնօգնություն

1 րոպե
Օրգազմի թուլացման կամ բացակայության համար օգտակար տնային կամ այլընտրանքային միջոցների արդյունավետության վերաբերյալ տվյալները խիստ սակավաթիվ են:
Այլընտրանքային բժշկություն
Բնական արտադրանքները, ինչպիսիք են L-արգինինից կամ նեղատերև փշատենու (Elaeagnus angustifolia) ծառի թուրմից պատրաստվածները, վաճառվում են կանանց սեռական կյանքը բարելավելու համար: Դրանք ուսումնասիրվել են շատ փոքր փորձարկումներով՝ օգտագործելով բազմաթիվ բուսական արտադրանքներ կամ զուգակցելով այլ դեղամիջոցների կամ ապրելակերպի փոփոխության ծրագրերի հետ: Բավարար տվյալներ չկան հասկանալու համար, թե արդյոք դրանք ունեն բուժական որևէ ազդեցություն:
Խոսեք ձեր բժշկի հետ՝ նախքան բնական բուժումներ փորձելը, քանի որ դրանք կարող են առաջացնել կողմնակի ազդեցություններ և անցանկալի փոխազդեցություն դրսևորել այլ դեղամիջոցների հետ:
Հոդվածը տեղադրվել է՝ 01-03-2023 վերանայվել է՝ 07-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: