Նույնիսկ ձեռքի լուրջ վնասվածքների ժամանակ տնային խնամքի միջոցառումները կարող են որոշակիորեն օգտակար լինել:
Եթե կարծում եք, որ ունեք ձեռքի կամ դաստակի կոտրվածք, վնասված շրջանում կիրառված սառեցնող միջոցառումները և նույն վերջույթի անշարժացումը կարող են մեղմացնել ցավերը՝ մինչև այցելեք բժշկական կենտրոն:
Ձեռքի վնասվածքների դեպքում օգտակար կարող են հետևյալ միջոցառումները, որոնք ըստ անգլերեն սկզբնատառերի ստացել են «R.I.C.E.» հապավումը:
- Հանգիստ (Rest). խուսափեք ֆիզիկական ակտիվությունից, հատկապես վնասված ձեռքն օգտագործելուց կամ շարժելուց:
- Սառույց (Ice). օրական 3 անգամ 15-20 րոպե վնասված շրջանի վրա դրեք սառցեպարկ:
- Սեղմող վիրակապ (Compression). օգտագործեք սեղմող վիրակապ, որը կօգնի ձեռքի այտուցի նվազեցմանը:
- Ձեռքի բարձր դիրք (Elevation). հնարավորության դեպքում ձեռքին տվեք բարձր դիրք, որպեսզի մեղմացնեք այտուցը:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-04-2024
Վերջին վերանայում՝ 26-04-2024