Ձեռքի ցավի պատճառի գտնելը կարող է լինել մի դեպքում շատ հեշտ, մեկ այլ դեպքում՝ դժվարին գործ:
Ձեր բժիշկը կլսի ձեր գանգատները, հարցեր կտա՝ կապված ձեր հիվանդության պատմության հետ (անամնեզ), կզզնի ձեր ձեռքը, ամենայն հավանականությամբ՝ նաև պարանոցը, թիկունքը և կրծքավանդակը, և, անհրաժեշտության դեպքում, կնշանակի որոշ հետազոտություններ:
Հետազոտությունների տեսակները կախված են նրանից, թե ձեր ձեռքի ցավի համար ինչ ախտորոշում է կասկածում ձեր բժիշկը: Ելնելով նրանից, որ ձեռքի ցավը կարող է ունենալ ամենատարբեր պատճառներ, հնարավոր հետազոտությունների ցանկը նույնպես կարող է լինել շատ փոփոխական՝ սկսած ստանդարտ ռենտգեն հետազոտությունից մինչև մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ), արյան ստանդարտ թեստերից մինչև բորբոքային և այլ մարկերների հայտնաբերման լաբորատոր հետազոտություններ, էլեկտրոմիոգրաֆիայից մինչև սրտի հետազոտման ամենատարբերմեթոդներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-04-2024
Վերջին վերանայում՝ 26-04-2024