Մասնագետները կարծում են, որ բարտոլինյան գեղձի կիստայի պատճառը հեղուկի կուտակումն է:
Հեղուկը կարող է կուտակվել, երբ խցանվում է գեղձի բացվածքը (ծորան), հավանաբար՝ վարակի կամ վնասվածքի պատճառով:
Բարտոլինյան գեղձի կիստան կարող է վարակվել՝ առաջացնելով թարախակույտ (աբսցես)։ Մի շարք բակտերիաներ կարող են առաջացնել վարակ, ներառյալ աղիքային ցուպիկը (E. coli) և այն բակտերիաները, որոնք առաջացնում են սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ, ինչպիսիք են գոնորեան և քլամիդիան:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-07-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024