Գրադարան

Բարտոլինյան գեղձի կիստա. ախտորոշում

Բարտոլինյան գեղձի կիստա. ախտորոշում

Time Read 1 րոպե

Բարտոլինյան գեղձի կիստան ախտորոշելու համար ձեր բժիշկը կարող է անել հետևյալը:

  • Հարցեր տալ ձեր հիվանդության պատմության վերաբերյալ (անամնեզ):
  • Անցկացնել գինեկոլոգիական քննություն (բուժզննում և ըստ անհրաժեշտության՝ ներզննում):
  • Վերցնել ձեր հեշտոցի կամ արգանդի վզիկի արտազատուկի նմուշ՝ սեռական ճանապարհով փոխանցվող վարակի առկայությունը ստուգելու համար:
  • Առաջարկել գոյացության թեստ (բիոպսիա)՝ քաղցկեղի բջիջների առկայությունը ստուգելու համար, եթե դուք հետդաշտանադադարի փուլում եք կամ 40 տարեկանից բարձր եք:

Եթե անհանգստացած եք քաղցկեղի հարցով, ձեր բժիշկը կարող է ուղղորդել ձեզ գինեկոլոգի մոտ, ով մասնագիտացած է կանանց վերարտադրողական համակարգի քաղցկեղի ախտորոշման և բուժման ոլորտում:

Հոդվածը տեղադրվել է՝ 24-07-2023 վերանայվել է՝ 25-07-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով