Եթե ունեք բարտոլինյան գեղձի փոքր, չվարակված կիստա, կարող եք և դա չնկատել:
Երբ կիստան աճում է, կարող եք ձեր հեշտոցամուտի մոտ զգալ կամ շոշափել փոքր ուռածություն կամ գոյացություն: Կիստան սովորաբար ինքնին ցավոտ չէ, սակայն կարող է դիպչելիս ցավոտ լինել:
Բարտոլինյան գեղձի կիստայի տարածուն վարակ կարող է զարգանալ մի քանի օրվա ընթացքում: Եթե կիստան վարակվում է, կարող եք նշել՝
- լարված, ցավոտ գոյացություն հեշտոցամուտքի մոտ
- անհարմարավետություն կամ ցավ՝ քայլելիս կամ նստելիս
- ցավ սեռական հարաբերության ժամանակ
- ջերմություն:
Բարտոլինյան գեղձի կիստան կամ թարախակույտը (աբսցես) սովորաբար առաջանում է հեշտոցամուտքի միայն մի կողմում:
Ե՞րբ դիմել բժշկին
Զանգեք ձեր բժշկին, եթե ձեր հեշտոցամուտքի մոտ ունեք ցավոտ գոյացություն, որը չի լավանում երկու կամ երեք օր տնային բուժումից հետո, օրինակ՝ այդ տարածքը տաք ջրով թրջելով (նստած լոգանք): Եթե ցավն ուժեղ է, անմիջապես պայմանավորվեք և այցելեք ձեր բժշկին:
Նաև անմիջապես կապ հաստատեք ձեր բժշկի հետ, եթե 40 տարեկանից բարձր եք և ձեր հեշտոցամուտքի մոտ նոր գոյացություն եք հայտնաբերել: Թեև հազվադեպ, նման գոյացությունը կարող է ավելի լուրջ խնդրի նշան լինել, ինչպիսին է քաղցկեղը:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-07-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024