Գրադարան

Մեզի մեջ արյուն. ախտորոշում

Մեզի մեջ արյուն. ախտորոշում

Time Read 1 րոպե

Այս թեստերը և հետազոտությունները կարևոր դեր են խաղում արյունամիզության (հեմատուրիայի) պատճառի հայտնաբերման գործում:

  • Ֆիզիկական քննություն (բուժզննում). սա ներառում է զրույց բժշկի հետ ձեր հիվանդության պատմության մասին:
  • Մեզի թեստեր. դրանք կարող են օգտագործվել մեզի մեջ արյունը կամ արյան կարմիր բջիջները (էրիթրոցիտները) հայտնաբերելու համար: Մեզի թեստերը կարող են օգտագործվել նաև շաբաթներ կամ ամիսներ անց՝ տեսնելու, թե արդյոք մեզի մեջ դեռ արյուն կա: Մեզի թեստերը նաև կարող են ստուգել միզուղիների վարակի կամ երիկամների քարեր առաջացնող միներալների կամ բյուրեղների առկայությունը:
  • Պատկերային հետազոտություններ. արյունամիզության պատճառը գտնելու համար հաճախ անհրաժեշտ է անցնել պատկերային հետազոտություն՝ միզային համակարգի գերձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա), համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ) կամ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ):
  • Ցիստոսկոպիա. բժիշկը ձեր միզապարկի մեջ նեմուծում է բարակ խողովակ, որն ունի փոքրիկ տեսախցիկ՝ հիվանդության նշանները ստուգելու համար:

Երբեմն մեզի մեջ արյան առաջացման պատճառը հնարավոր չէ գտնել: Այդ դեպքում ձեզ կարող է անհրաժեշտ լինել կանոնավոր հետևողական թեստեր, հատկապես, եթե ունեք միզապարկի քաղցկեղի ռիսկի գործոններ: Այս ռիսկի գործոնները ներառում են ծխելը, կոնքի ճառագայթային թերապիան կամ որոշակի քիմիական նյութերի ազդեցությունը:

Հոդվածը տեղադրվել է՝ 22-05-2021 վերանայվել է՝ 07-11-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով