Ոսկրային մետաստազներն առաջանում են, երբ քաղցկեղային բջիջներն իրենց սկզբնական շրջանից տարածվում են դեպի ոսկորներ:
Քաղցկեղի գրեթե բոլոր տեսակները կարող են տարածվել (մետաստազներ տալ) դեպի ոսկորներ: Սակայն, քաղցկեղի որոշ տեսակներ առանձնակի հավանական է, որ տարածվեն ոսկորների վրա, ներառյալ կրծքագեղձի քաղցկեղը և շագանակագեղձի քաղցկեղը:
Ոսկրային մետաստազները կարող են առաջանալ ցանկացած ոսկորում, սակայն ավելի հաճախ դիտարկվում են ողնաշարի, կոնքի և ազդրի հատվածում: Ոսկրային մետաստազը կարող է լինել առաջին նշանը, որ ունեք քաղցկեղ, կամ այն կարող է զարգանալ քաղցկեղի բուժումից տարիներ անց:
Ոսկրային մետաստազը կարող է առաջացնել ցավ և ոսկորների կոտրվածքներ: Հազվադեպ բացառություններով, քաղցկեղը, որը տարածվել է ոսկորների վրա, այլևս չի կարող բուժվել: Նման դեպքերում բուժումները կարող են օգնել ցավի և ոսկրային մետաստազների այլ ախտանիշների մեղմացմանը:
Հոդվածը հրապարակվել է՝ 04-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024