Պատկերային հետազոտություններն օգտագործվում են ուսումնասիրելու այն գանգատներն ու ախտանիշները, որոնք կարող են վկայել ոսկրային մետաստազի մասին:
Թե ինչ հետազոտություններ կնշանակի ձեր բժիշկը, կախված է ձեր կոնկրետ իրավիճակից:
Ոսկրային մետաստազների ախտորոշման համար կարող են առաջարկվել հետևյալ հետազոտություններն ու միջոցառումները՝
- ռենտգեն
- ոսկրային սքանավորում (ոսկորների սցինտիգրաֆիա)
- համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ)
- մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ)
- պոզիտրոնային-էմիսիոն տոմոգրաֆիա (ՊԷՏ)
- բիոպսիա (կասկածվող ոսկորից փոքր նմուշի հեռացում, որն ուղարկվում է լաբորատոր թեստավորման):
Հոդվածը հրապարակվել է՝ 04-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024