Ոսկրային մետաստազները երբեմն երկար ժամանակ կամ ընդհանրապես չեն առաջացնում գանգատներ և ախտանիշներ:
Եթե, այնուամենայնիվ, դրանք ի հայտ են գալիս, կարող են ներառել հետևյալը՝
- ոսկրային ցավ
- կոտրված ոսկորներ (ախտաբանական կոտրվածքներ)
- անմիզապահություն
- անկղապահություն
- թուլություն ոտքերում կամ ձեռքերում
- արյան մեջ կալցիումի բարձր մակարդակ (հիպերկալցեմիա), որը կարող է առաջացնել սրտխառնոց, փսխում, փորկապություն և շփոթվածություն:
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե զգում եք ձեզ անհանգստացնող մշտական գանգատներ և ախտանիշներ, պայմանավորվեք և այցելեք ձեր բժշկին:
Եթե նախկինում ստացել եք քաղցկեղի դեմ բուժում, տեղեկացրեք բժշկին ձեր հիվանդության պատմության մասին և որ դուք մտահոգված եք ձեր գանգատներով և ախտանիշներով:
Հոդվածը հրապարակվել է՝ 04-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024