Գրադարան
Սահմանային անձնային խանգարում. պատճառներ

1 րոպե
Ինչպես հոգեկան խանգարումների մեծ մասը, սահմանային անձնային խանգարման (ՍԱԽ) պատճառները ևս լիարժեք բացահայտված չեն:
Ավելի հավանական է թվում այն վարկածն, ըստ որի հիվանդությունը կարող է զարգանալ գենետիկ գործոնների և կյանքի ընթացքում տեղ գտած իրադարձությունների համակցված ազդեցությամբ:
Հոգեկան առողջության խնդիրները, խիստ զգայուն բնավորությունը կամ մանկական տարիքում բռնության զոհ կամ արհամարհված լինելը բարձրացնում է ՍԱԽ զարգացման ռիսկը: Այնուամենայնիվ, նույնիսկ այս գործոնների առկայության դեպքում ոչ բոլորի մոտ է հիվանդությունը դրսևորվում:
Որոշ մարդկանց մոտ սթրեսային իրադարձությունը կամ փոխհարաբերությունների խզումը կարող են ՍԱԽ զարգացման պատճառ դառնալ: Սթրեսի դրվագների ընթացքում ՍԱԽ-ով բազմաթիվ մարդկանց մոտ ի հայտ են գալիս հետտրավմատիկ սթրեսային խանգարման ախտանիշներ, օրինակ՝ տրավմայի վերապրում (գիշերային մղձավանջներ կամ «ֆլեշբեքներ»), անիրականության զգացումներ և խուճապի (պանիկ) նոպաներ:
Երբեմն անցյալի հետ կապված բացասական ապրումները դրսևորվում են որպես ձայներ կամ ինքնամեղադրման մտքեր և խոսքեր, որոնք ընկալվում են որպես իրականություն:
Հոդվածը տեղադրվել է՝ 13-04-2020 վերանայվել է՝ 08-05-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: