Skip to main content

Բուժում - Սահմանային խանգարում

Սահմանային անձնային խանգարման (ՍԱԽ) ախտորոշումը հաստատվելուց հետո շարունակական բուժում​ը նշանակվում է հոգեկան առողջության ոլորտի մասնագետի՝ փսիխոթերապևտի կամ հոգեբույժի կողմից:

ՍԱԽ-ով մարդկանց համար լավագույն արդյունք կարելի է ստանալ օժանդակության և հոգեբանական բուժման զուգակցմամբ: Որոշ դեպքերում դեղերը կարող են օգնել, սակայն դրանք չեն համարվում ՍԱԽ-ի հիմնական բուժում: Դեղերը կարող են միայն օգնել հիվանդության որոշ գանգատների մեղմացմանը, սակայն չեն կարող նպաստել բուն հիվանդության բարելավմանը:

Հոգեբանական բուժում

Հոգեթերապիան (փսիխոթերապիա) ՍԱԽ-ի բուժման գլխավոր տեսակն է: ՍԱԽ-ով մարդուն կարող են օգտակար լինել հետևյալ միջոցառումները:

  • Դիալեկտիկ վարքագծային բուժում, որը մշակված է հատուկ ՍԱԽ-ի ընթացքը մեղմացնելու համար (ինտենսիվ և դժվար զգացումների կառավարում) և ներառում է ինչպես անհատական, այնպես էլ խմբային աշխատանքներ:
  • Կոգնիտիվ-վարքաբանական թերապիան կարող է ՍԱԽ-ով մարդկանց օգնել, որ ամրապնդվեն կարևոր դրական համոզմունքները և դրանց վրա հիմնված վարքագծերը:
  • Թերապիայի այլ ձևերն ուղղված են այլ մարդկանց հետ փոխհարաբերությունների հաստատման, ինչպես նաև շրջապատի և սեփական անձի գնահատման նոր եղանակներ և հմտություններ սովորեցնելուն:

Դեղեր

Որպես ՍԱԽ-ի հիմնական բուժում դեղերը խորհուրդ չեն տրվում, թեև որոշ դեպքերում կարող են օգնել գանգատների մեղմացմանը և վերահսկմանը: Դեղերը կարող են օգտակար լինել նաև այն ժամանակ, երբ ՍԱԽ-ով մարդու մոտ կան այլ հոգեկան խանգարումներ, օրինակ՝ բիպոլյար խանգարում, տագնապային խանգարում կամ դեպրեսիա:

Ծանր դեպքերում ՍԱԽ-ով մարդը կարող է ունենալ կարճատև հիվանդանոցային բուժման կարիք, եթե առկա է ինքն իրեն կամ այլոց վնասելու վտանգ:

Բոլոր դեպքերում, բուժումը պետք է նշանակվի միայն հոգեկան առողջության ոլորտի մասնագետի կողմից, իսկ ՍԱԽ-ով մարդը վայելի ընտանիքի և ընկերների աջակցությունը:

Հոդվածը հրապարակվել է՝ 13-04-2020
Վերջին վերանայում՝ 23-04-2024