Գրադարան
Կրծքագեղձի կիստաներ․ պատճառներ

1 րոպե
Ձեր յուրաքանչյուր կուրծքը պարունակում է գեղձային հյուսվածքի բլթեր, որոնք դասավորված են երիցուկի թերթիկների նման:
Բլթերը բաժանված են ավելի փոքր բլթակների, որոնք կաթ են արտադրում հղիության և կրծքով կերակրման ժամանակ։ Կրծքագեղձին ձև ապահովող օժանդակ հյուսվածքը կազմված է ճարպային հյուսվածքից և թելքավոր (ֆիբրոզ) շարակցական հյուսվածքից։ Կրծքագեղձի կիստաներն առաջանում են կրծքագեղձի գեղձերի ներսում հեղուկի կուտակման արդյունքում։
Ըստ չափսերի կրծքագեղձի կիստաները կարող են լինել երկու տեսակի:
- Միկրոկիստները կարող են նկատվել պատկերային հետազոտությունների ժամանակ, ինչպիսիք են մամոգրաֆիան կամ գերձայնային հետազոտությունը (սոնոգրաֆիա), սակայն չափազանց փոքր են շոշափվելու համար:
- Մակրոկիստաները բավականաչափ մեծ են և կարող են շոշափվել: Դրանք կարող են աճել՝ հասնելով մինչև 2,5-ից 5 սանտիմետր տրամագծով մեծության:
Մասնագետները հստակ չգիտեն, թե ինչն է առաջացնում կրծքագեղձի կիստաներ: Դրանք կարող են զարգանալ ամսական դաշտանի հորմոնալ փոփոխությունների արդյունքում:
Հոդվածը տեղադրվել է՝ 13-07-2021 վերանայվել է՝ 07-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: