Գրադարան

Կրծքագեղձի կիստաներ․ ինքնօգնություն

Կրծքագեղձի կիստաներ․ ինքնօգնություն

Time Read 1 րոպե

Կրծքագեղձի կիստաների հետ կապված անհարմարավետությունը ​նվազագույնի հասցնելու համար կարող եք փորձել հետևյալ միջոցները։

  • Հագեք օժանդակող կրծկալ. ձեր կրծքագեղձերը լավ հարմարեցված կրծկալով պահելը կարող է օգնել որոշ անհարմարավեության մեղմացմանը:
  • Փորձեք կոմպրես. տաք կոմպրեսը կամ սառցեպարկը կարող են օգնել ցավի մեղմացմանը:
  • Խուսափեք կոֆեինից. հետազոտությունները որևէ կապվածություն չեն հաստատել կոֆեինի և կրծքագեղձի կիստաների միջև: Այնուամենայնիվ, որոշ կանայք իրենց սննդակարգից կոֆեինը բացառելուց հետո նշում են ախտանիշների թեթևացում: Փորձեք նվազեցնել կամ բացառել կոֆեին պարունակող ըմպելիքների և մթերքների (օրինակ՝ շոկոլադը) օգտագործումը, որ ստուգեք, թե արդյոք ձեր ախտանիշները բարելավվում են:
  • Մտքծեք դեղատոմս չպահանջող ցավազրկողներ փորձելու մասին, եթե ձեր բժիշկը խորհուրդ է տալիս դրանք. կրծքագեղձի ցավի որոշ տեսակներ կարող են թեթևանալ Ացետամինոֆենի (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն) կամ ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցների (ՈՍՀԲԴ) օգտագործմամբ, ինչպիսիք են Իբուպրոֆենը (Ադվիլ, Մոտրին IB և այլն) կամ Նապրոքսենը (Ալեվե և այլն):

Այլընտրանքային բժշկություն

Զրուցեք ձեր բժշկի հետ ցանկացած վիտամինների, բուսական միջոցների կամ այլ սննդային հավելումների մասին, որոնք դուք ընդունում եք կամ մտածում եք ընդունել: Ոչ մի ապացույց չկա, որ դրանցից որևէ մեկը օգնում է կրծքագեղձի կիստայի ախտանիշների բարելավմանը: Ավելին, դրանք կարող են առաջացնել կողմնակի ազդեցություններ:

Բուժում      

Հոդվածը տեղադրվել է՝ 13-07-2021 վերանայվել է՝ 07-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով