Բազմաթիվ կանայք անհանգստանում են այն մտքից, որ կրծքագեղձերում հայտնաբերված կիստաները կարող են չարորականալ և վերածվել քաղցկեղի։
Իրականում կրծքագեղձի կիստաները վտանգավոր չեն: Դրանք չարորակ չեն և չեն չարորականում, և նույնիսկ եթե կիստայի տեղակայման շրջանում առաջանում է քաղցկեղ, պատճառը բնավ կիստան չէ։
Սակայն վտանգավոր չլինելը չի նշանակում, որ կիստան կարող է որևէ գանգատ չառաջացնել կամ կնոջը չանհանգստացնել։ Որոշ դեպքերում կրծքագեղձի կիստաները հատկապես դաշտանից առաջ դառնում են խիստ ցավոտ։ Նույն կերպ, այդ օրերին կիստաները կարող են առաջացնել ծանրության զգացողություն, քոր կամ այրոց, իսկ հսկա կիստաները կարող են տձևացնել կրծքագեղձը։
Գանգատները կարող են կտրուկ սրվել կրծքագեղձի կիստաների բարդությունների՝ կիստոզային խոռոչի բորբոքման, բակտերիալ վարակի ավելացման և թարախակալման ժամանակ:
Հոդվածը հրապարակվել է՝ 13-07-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024