Գրադարան
Ձեռքի կոտրվածք. պատճառներ

1 րոպե
Ձեռքի կոտրվածքի ընդհանուր պատճառները ներառում են հետևյալը:
- Վայր ընկնելը. առաջ պարզած ձեռքի կամ արմունկի վրա ընկնելը ձեռքի կոտրվածքի ամենատարածված պատճառն է:
- Մազական վնասվածքներ. ուղիղ հարվածներն և խաղադաշտում (դաշտ, ռինգ, կորտ և այլն) վնասվածքները կարող են առաջացնել բոլոր տեսակի ձեռքի կոտրվածքները:
- Զգալի տրավմա. ձեր ձեռքի ոսկորներից որևէ մեկը կարող է կոտրվել ավտովթարի, հեծանվային վթարի կամ այլ ուղղակի տրավմայի ժամանակ:
- Երեխաների բռնություն. երեխաների մոտ ձեռքի կոտրվածքը կարող է հանդիսանալ երեխայի բռնության հետևանք:
Ռիսկի գործոններ
Որոշ առողջական վիճակներ կամ ֆիզիկական զբաղմունքներ կարող են մեծացնել ձեռքի կոտրվածքի ռիսկը:
Որոշ մարզաձևեր
Ցանկացած մարզաձև, որը ներառում է ֆիզիկական շփում կամ մեծացնում է ընկնելու վտանգը, ներառյալ ամերիկյան ֆուտբոլը, ֆուտբոլը, մարմնամարզությունը, դահուկավազքը և սքեյթբորդինգը, նույնպես մեծացնում է ձեռքի կոտրվածքի ռիսկը:
Ոսկրային խանգարումներ
Այն վիճակները, որոնք թուլացնում են ոսկորները, ինչպիսիք են օստեոպորոզը և ոսկրային ուռուցքները, մեծացնում են ձեռքի կոտրվածքի ռիսկը: Այս տեսակի կոտրվածքը հայտնի է որպես ախտաբանական (պաթոլոգիական) կոտրվածք:
Հոդվածը տեղադրվել է՝ 15-04-2023 վերանայվել է՝ 15-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: