Գրադարան
Ձեռքի կոտրվածք. ախտանիշներ

1 րոպե
Խրթոցը (կրեպիտացիա) կամ ճաքի ձայնը կարող է լինել ձեր ձեռքը կոտրելու առաջին նշանը:
Գանգատներն ու ախտանիշները ներառում են՝
- ուժեղ ցավ, որը կարող է սաստկանալ ձեռքը շարժելիս
- այտուց
- արյունազեղում
- տձևացում կամ ձևափոխում (դեֆորմացիա), օրինակ՝ անբնական թեքված կամ ծռված ձեռք կամ դաստակ
- դաստակը շարժելու կամ պտտելու անկարողություն:
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե ձեր ձեռքում զգալի ցավ ունեք, որը չի թողնում, որ ձեր վերջույթը նորմալ օգտագործեք, անմիջապես դիմեք ձեր բժշկին: Նույնը վերաբերում է ձեր երեխային: Կոտրված ձեռքի ախտորոշման և բուժման հետաձգումը, հատկապես երեխաների մոտ, որոնք ավելի արագ են ապաքինվում, քան չափահասները, կարող են հանգեցնել վատ ապաքինման կամ ոչ ճիշտ կպման:
Հոդվածը տեղադրվել է՝ 15-04-2023 վերանայվել է՝ 15-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: