Ձեռքի կոտրվածքների մեծ մասի համար կանխատեսումը կամ ելքը (պրոգնոզ) շատ լավ է, եթե վաղ բուժվի:
Սակայն, բարդությունները կարող են ներառել հետևյալը:
- Անհամաչափ աճ. երեխայի ձեռքի ոսկորները դեռ աճում են, ուստի կոտրվածքն այն հատվածում, որտեղ աճը տեղի է ունենում՝ երկար ոսկորի յուրաքանչյուր ծայրի մոտ (աճի ափսե) կարող է խանգարել այդ ոսկորի աճը:
- Օստեոարթրիտ. կոտրվածքները, որոնք տարածվում են հոդի մեջ, կարող են տարիներ անց այնտեղ հոդաբորբի (արթրիտի) պատճառ դառնալ:
- Կարկամություն. թևի վերին հատված ոսկորի կոտրվածքը բուժելու համար անհրաժեշտ անշարժացումը երբեմն կարող է հանգեցնել արմունկի կամ ուսի շարժունակության ցավոտ սահմանափակման:
- Ոսկրային վարակ. եթե ձեր կոտրված ոսկորի մի մասը դուրս է գալիս ձեր մաշկի միջով (բաց կոտրվածք), այն կարող է ենթարկվել մանրէների ազդեցությանը, որոնք կարող են վարակ առաջացնել: Սա կոչվում է օստեոմիելիտ: Այս տեսակի կոտրվածքների արագ բուժումը շատ կարևոր է:
- Նյարդի կամ արյունատար անոթի վնասվածք. Եթե թևի վերին հատվածի ոսկորը (բազուկոսկր) կոտրվում է երկու կամ ավելի մասերի, ատամնավոր ծայրերը կարող են վնասել մոտակա նյարդերն ու արյունատար անոթները: Անհապաղ դիմեք բժշկին, եթե նկատում եք թմրածություն կամ վերին վերջույթի արյան շրջանառության հետ կապված խնդիրներ:
- Կոմպարտմենտ համախտանիշ. վնասված ձեռքի չափազանց այտուցվածությունը կարող է դադարեցնել թևի մի մասի արյան մատակարարումը՝ առաջացնելով ցավ և թմրածություն: Այս համախատանիշը, որը սովորաբար զարգանում է վնասվածքից 24-ից 48 ժամ հետո, անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող իրավիճակ է, որը բուժվում է վիրահատությամբ:
Հոդվածը հրապարակվել է՝ 15-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024