Բրուքսիզմը մի վիճակ է, երբ դուք կրճտում, կրճտացնում կամ սեղմում ձեր ատամները:
Եթե ունեք բրուքսիզմ, կարող եք անգիտակցաբար սեղմել ձեր ատամները, երբ արթուն եք (արթուն բրուքսիզմ) կամ սեղմել կամ կրճտացնել դրանք քնի ժամանակ (քնի բրուքսիզմ):
Քնի բրուքսիզմը համարվում է քնի հետ կապված շարժողական խանգարում: Մարդիկ, ովքեր քնի ժամանակ սեղմում կամ կրճտացնում են իրենց ատամները (բրուքս), ավելի հավանական է, որ ունենան քնի այլ խանգարումներ ևս, ինչպիսիք են խռմփոցը և քնած ժամանակ շնչառության կարճատև ընդհատումները (քնի ապնոէ):
Թեթև բրուքսիզմը կարող է բուժում չպահանջել: Այնուամենայնիվ, որոշ մարդկանց մոտ բրուքսիզմը կարող է լինել հաճախակի կրկնվող և բավականաչափ ծանր՝ հանգեցնելով ծնոտի խանգարումների (քունքստործնոտային հոդի հիվանդություններ), գլխացավերի, ատամների վնասման և այլ խնդիրների:
Դուք կարող եք ունենալ քնի բրուքսիզմ և չիմանալ այդ մասին մինչև բարդությունների զարգացումը, ուստի կարևոր է տեղեկանալ այս վիճակի գանգատների ու ախտանիշների մասին և պարբերաբար ատամնաբուժական զննում անցնել:
Հոդվածը հրապարակվել է՝ 07-08-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024