Բրուքսիզմը չի սահմանափակվում ատամների կրճտոցով և կարող է դրսևորվել մի շարք այլ փոխկապակցված ախտանիշներով:
Մասնավորապես, բրուքսիզմի գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել հետևյալը՝
- ատամների կրճտացում կամ սեղմում, որը կարող է բավականաչափ բարձր լինել, որ քնից արթնացնի ձեր զուգընկերոջը (ով լսում է քարերը միմյանց շփելուն նմանվող ձայներ)
- հարթեցված, կոտրված կամ թուլացած ատամներ
- ատամի մաշված էմալ, որը մերկացնում ձեր ատամի ավելի խորը շերտերը
- ատամի ցավի կամ զգայունության բարձրացում (օրինակ՝ տաք կամ սառը սննդի կամ ըմպելիքների նկատմամբ)
- հոգնած կամ ձգված ծնոտի մկաններ (հատկապես առավոտյան ժամերին) կամ «կողոպտված» ծնոտ, որն ամբողջությամբ չի բացվում կամ փակվում
- ստորին ծնոտի, պարանոցի կամ դիմային ցավ կամ ցավոտություն
- ցավ, որը նման է ականջի ցավին, սակայն իրականում ձեր ականջի հետ կապված խնդիր չէ
- քունքերից սկսվող բութ գլխացավեր
- այտի ներսում ծամելուց առաջացած վնասում
- քնի խանգարում:
Այնուամենայնիվ, որոշ մարդիկ, ովքեր գիշերային քնի մեջ կրճտացնում են ատամները, որևէ այլ գանգատ, ախտանիշ կամ առողջական խնդիր չեն ներկայացնում։
Ե՞րբ դիմել բժշկին
Պայմանավորվեք և այցելեք ձեր ատամնաբույժին կամ բժշկին, եթե ունեք վերը թվարկված ախտանիշներից որևէ մեկը կամ ունեք այլ մտահոգություններ ձեր ատամների կամ ծնոտի հետ կապված:
Եթե նկատում եք, որ ձեր երեխան կրճտացնում է իր ատամները կամ ունի բրուքսիզմի այլ գանգատներ կամ ախտանիշներ, անպայման նշեք այդ մասին ձեր երեխայի ատամնաբույժի հետ հաջորդ հանդիպման ժամանակ:
Հոդվածը հրապարակվել է՝ 07-08-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024