Բժիշկները լիարժեք չեն հասկանում, թե ինչն է առաջացնում ատամների ակամա կրճտոց կամ սեղմում, սակայն այս վիճակը կարող է պայմանավորված լինել ֆիզիկական, հոգեբանական և գենետիկ (ժառանգական) գործոնների համակցությամբ:
- Արթուն բրուքսիզմը կարող է պայմանավորված լինել այնպիսի զգացումներով կամ հույզերով, ինչպիսիք են անհանգստությունը և տագնապը, սթրեսը, զայրույթը, հիասթափությունը կամ լարվածությունը: Կամ դա կարող է լինել սթերսի կամ անհանգստության հաղթահարման միջոց կամ ուշադրության խիստ կենտրոնացման սովորույթ:
- Քնի բրուքսիզմը կարող է լինել քնի հետ կապված ծամելու գործունեություն, որը պայմանավորված է քնած ժամանակ արթնացումների հետ:
Ռիսկի գործոններ
Այս գործոնները կարող են մեծացնել ձեզ մոտ բրուքսիզմի առաջացման ռիսկը:
- Սթրես. սաստկացող անհանգստությունը կամ սթրեսը կարող են առաջացնել ատամների կրճտոց: Նույնը կարելի է վերագրել զայրույթին կամ հիասթափությունը:
- Տարիք. բրուքսիզմը տարածված է մանկահասակ երեխաների մոտ, սակայն սովորաբար անհետանում է հասուն տարիքում:
- Անհատականության տեսակ. ագրեսիվ, մրցակցող կամ գերակտիվ անհատականության տեսակ ունենալը կարող է մեծացնել բրուքսիզմի ռիսկը:
- Դեղամիջոցներ և այլ նյութեր. բրուքսիզմը կարող է երբեմն ի հայտ գալ որպես որոշ հոգեբուժական դեղամիջոցների, օրինակ՝ որոշ հակադեպրեսանտների կողմնակի ազդեցություն: Ծխախոտ ծխելը, կոֆեին պարունակող ըմպելիքներ, ալկոհոլ կամ ժամանցային (ակումբային) թմրամիջոցներ օգտագործելը, ինչպիսին է կոկաինը, նույնպես կարող են մեծացնել բրուքսիզմի ռիսկը:
- Բրուքսիզմ ունեցող ընտանիքի անդամներ. քնի բրուքսիզմը սովորաբար հանդիպում է ընտանիքներում: Եթե ունեք բրուքսիզմ, ձեր ընտանիքի մյուս անդամները նույնպես կարող են ունենալ բրուքսիզմ կամ դրա պատմություն:
- Այլ խանգարումներ. բրուքսիզմը կարող է կապված լինել հոգեկան առողջության և ֆիզկական այլ խանգարումների հետ, ինչպիսիք են Պարկինսոնի հիվանդությունը, թուլամտությունը (դեմենցիա), գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդությունը (ԳԷՌՀ), էպիլեպսիան, ուշադրության պակասի/գերակտիվության խանգարումը, քնի (գիշերային) սարսափները կամ քնի հետ կապված խանգարումները, ինչպիսին է քնի ապնոէն (քնի ընթացքում շնչառության կարճատև ընդհատումներ):
Հոդվածը հրապարակվել է՝ 07-08-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024