Գրադարան

Շմոլ գազով թունավորում. բուժում

Շմոլ գազով թունավորում. բուժում

Time Read 1 րոպե

Գազի հոտ զգալու կամ թունավորման նշաններ նկատելու դեպքում անմիջապես դուրս եկեք մաքուր օդ և օդափոխեք տարածքը:

Զանգահարեք 1-01 կամ 911 կամ շտապ օգնություն, եթե դուք կամ ձեզ հետ գտնվող որևէ մեկն ունի ածխածնի մոնօքսիդի թունավորման ախտանիշներ: Դրանք ներառում են գլխացավ, գլխապտույտ, սրտխառնոց, շնչահեղձություն, թուլություն և շփոթվածություն:

Հիվանդանոցային բուժումը կարող է ներառել հետևյալը:

  • Մաքուր թթվածնի շնչում. անհետաձգելի բուժօգնության սենյակում ստանդարտ բուժումը ներառում է քթի և բերանի վրա դրված դիմակի միջոցով մաքուր թթվածին շնչելը: Սա օգնում է, որ թթվածինը հասնի օրգաններ և հյուսվածքներ: Այն մարդկանց, ովքեր չեն կարող ինքնուրույն շնչել, կարող է միացվել շնչառական սարք:
  • Բուժում թթվածնային խցիկում. սա կոչվում է հիպերբարիկ թթվածնային թերապիա: Այն ներառում է որոշակի ժամանակի ընթացքում հերմետիկ փակ խցիկում մաքուր թթվածին շնչելը: Օդի ճնշումը խցիկում սովորականից 2-ից 3 անգամ բարձր է: Սա օգնում է, որ արյան մեջ ածխածնի մոնօքսիդը փոխարինվի թթվածնով: Հիպերբարիկ թթվածնային թերապիան կարող է օգտագործվել ածխածնի մոնօքսիդով ծանր թունավորման դեպքում: Այն օգնում է, որ սրտի և գլխուղեղի հյուսվածքները պաշտպանվեն ածխածնի մոնօքսիդի առաջացրած վնասից: Հիպերբարիկ թթվածնային թերապիան կարող է օգտագործվել նաև հղի կանանց համար՝ չծնված երեխաներին ածխածնի մոնօքսիդով թունավորուման վնասից պաշտպանելու համար:

Հոդվածը տեղադրվել է՝ 22-07-2023 վերանայվել է՝ 22-07-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով