Գրադարան
Ցելյուլիտ. ախտանիշներ

1 րոպե
Ցելյուլիտը նման է փոսիկներով կամ անհարթ և մանր թմբիկավոր (խորդուբորդ) մաշկի:
Երբեմն այն նկարագրվում է որպես կաթնաշոռի կամ նարնջի կեղևի հյուսվածք (տեքստուրա):
Դուք կարող եք թեթև ցելյուլիտը նկատել միայն այն դեպքում, եթե ձեր մաշկը հավաքեք այնպիսի հատվածում, որտեղ ցելյուլիտ ունեք, օրինակ՝ ազդրերում: Ավելի արտահայտված ցելյուլիտը մաշկին տալիս է թմբիկավոր և խորդուբորդ տեսք՝ գագաթների և փոսիկների շրջաններով:
Ցելյուլիտը առավել տարածված է ազդրերի և հետույքի շրջանում, սակայն նաև կարող է հայտնաբերվել կրծքագեղձերի, որովայնի ստորին հատվածի և ձեռքերի վերին հատվածի (բազուկների) վրա:
Ե՞րբ դիմել բժշկին
Բուժումն անհրաժեշտ չէ։ Սակայն, եթե ձեզ մտահոգում է ձեր մաշկի արտաքին տեսքը, խոսեք ձեր ընտանեկան բժշկի կամ մաշկային հիվանդությունների (մաշկաբան) կամ պլաստիկ վիրաբուժության մասնագետի հետ բուժման տարբերակների մասին:
Հոդվածը տեղադրվել է՝ 30-03-2023 վերանայվել է՝ 31-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: