Մկանային թուլությունը կամ մկանների մշտական ձգված վիճակը (սպաստիկություն) և մկանների կառավարման հետ կապված խնդիրները կարող են նպաստել ուղեղային պարալիզի բարդությունների զարգացմանը՝ ինչպես մանկական, այնպես էլ չափահաս տարիքում:
- Կոնտրակտուրա. կոնտրակտուրան մկանային հյուսվածքի կարճացումն է՝ մկանների ուժեղ լարվածության պատճառով: Սա կարող է լինել սպաստիկության հետևանք: Կոնտրակտուրան կարող է դանդաղեցնել ոսկորների աճը, առաջացնել դրանց կորացում և հանգեցնել հոդային փոփոխությունների, հոդախախտման կամ մասնակի հոդախախտման: Արդյունքում կարող են առաջանալ ազդրային հոդախախտ, ողնաշարի կորացում կամ ոսկրային այլ փոփոխություններ:
- Թերսնուցում. կուլ տալու և սնվելու հետ կապված խնդիրները, հատկապես նորածինների մոտ, կարող են դժվարացնել բավարար քանակի սննդանյութեր ստանալը: Սա կարող է դանդաղեցնել նորածնի աճը և թուլացնել ոսկորները: Որոշ երեխաներ կամ չափահասներ կարիք ունեն կերակրման խողովակի (զոնդ)՝ անհրաժեշտ քանակությամբ սննդանյութեր ստանալու համար:
- Հոգեկան առողջության խնդիրներ. ուղեղային պարալիզ ունեցող մարդիկ կարող են ունենալ հոգեկան առողջության խանգարումներ, ինչպիսին է դեպրեսիան: Սոցիալական մեկուսացումը և հաշմանդամության հաղթահարման դժվարությունները կարող են նպաստել դեպրեսիայի զարգացմանը: Բացի այդ, նաև կարող են առաջանալ վարքի հետ կապված խնդիրներ:
- Սրտի և թոքերի հիվանդություններ. ուղեղային պարալիզ ունեցող մարդկանց մոտ կարող են զարգանալ սրտային հիվանդություն, թոքային հիվանդություն և շնչառական խանգարումներ: Կուլ տալու հետ կապված խնդիրները կարող են հանգեցնել շնչառական հիվանդությունների, ինչպիսին է ասպիրացիոն թոքաբորբը: Վերջինս առաջանում է այն ժամանակ, երբ երեխայի թոքերում հայտնվում են սնունդ, հեղուկներ, թուք կամ փսխման զանգվածներ:
- Օստեոարթրիտ. հոդերի վրա մշտական ճնշումը կամ մկանային սպազմի հետևանքով հոդերի անհամաչափությունը կարող է հանգեցնել այս ցավոտ ոսկրահոդային վիճակին:
- Օստեոպորոզ. ոսկորների ցածր խտության հանգեցրած կոտրվածքներ կարող են առաջանալ շարժունակության պակասի, վատ սննդակարգի և հակացնցումային դեղամիջոցների օգտագործման պատճառով:
- Այլ բարդություններ. սրանք կարող են ներառել քնի խանգարումներ, քրոնիկ ցավ, մաշկի շուտ բորբոքում, աղիքային և բերանի խոռոչի հիգիենայի հետ կապված խնդիրներ և այլն:
Հոդվածը հրապարակվել է՝ 16-02-2024
Վերջին վերանայում՝ 26-04-2024