Գրադարան
Ցրտահարություն. կանխարգելում

1 րոպե
Դուք կարող եք նվազեցնել ցուրտ միջավայրերում ցրտահարության ռիսկը մի շարք պարզ միջոցներով:
Ցրտահարությունը կանխարգելելու համար`
- խուսափեք կամ սահմանափակեք ձեր ազդեցությունը ցրտին
- երբ ցուրտ պայմաններից ներս մտնեք, աստիճանաբար տաքացրեք մաշկը
- հագնվեք ազատ հագուստի շերտերով և կրեք ձեռնոց, շարֆ, գլխարկ և տաք, չսեղմող ջրակայուն կոշիկներ
- ցուրտ եղանակին դուրս գալիս հնարավորինս ամբողջությամբ ծածկեք բոլոր բաց մաշկը
- պահեք ձեր ձեռքերը, ոտնաթաթերը և դեմքը չոր և տաք վիճակում, այդ թվում՝ օգտագործեք ոտնաթաթերի քրտինքը վերացնող միջոցներ
- ցուրտ միջավայրում կանոնավոր կերպով ընդունեք տաք սնունդ և վարժանքներ արեք, որը բարելավում է ընդհանուր արյան շրջանառությունը
- ձեր տունն ու աշխատավայրը հարմարավետ տաք պահեք
- մի՛ ծխեք, որը մեծ վնաս է հասցնում ձեր արյան շրջանառությանը:
Հոդվածը տեղադրվել է՝ 18-05-2023 վերանայվել է՝ 18-05-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: