Գրադարան

Ցրտահարություն. ինքնօգնություն

Ցրտահարություն. ինքնօգնություն

Time Read 1 րոպե

Թեթև ցրտահարության ախտանիշները սովորաբար անհետանում են ցրտի ազդեցությանը ենթարկվելուց հետո 2 կամ 3 շաբաթվա ընթացքում:

Այս ընթացքում ձեր ախտանիշները թեթևացնելու համար փորձեք հետևյալ խորհուրդները:

  • Դանդաղ և զգուշորեն տաքացրեք մաշկը՝ առանց մերսելու, շփելու կամ ուղղակի ջերմություն կիրառելու:
  • Առաջին իսկ հնարավորության դեպքում խուսափեք ցրտի ազդեցությունից:
  • Պահպանեք տուժած մաշկը չոր և տաք, սակայն՝ ջերմության աղբյուրներից հեռու:
  • Քորը մեղմացնելու համար կիրառեք տեղային միջոցներ, օրինակ՝ դեղատներում առկա հիդրոկորտիզոնային նրբաքսուք (կրեմ):
  • Բոլոր բշտիկները և խոցերը պահեք մաքուր և ծածկված:
  • Խուսափեք վնասված մաշկը քորելուց և քերծելուց:
  • Եթե ծխում եք, փորձեք թողնել ծխելը, քանի որ ծխելը կարող է նեղացնել ձեր արյան անոթները և դանդաղեցնել վերքերի լավացումը:
Բուժում      

Հոդվածը տեղադրվել է՝ 18-05-2023 վերանայվել է՝ 18-05-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով