Գրադարան
Ծորանային կարցինոմա in situ

1 րոպե
Ծորանային կարցինոմա in situ-ն (DCIS) կրծքագեղձի կաթնային ծորանի ներսում ոչ նորմալ՝ քաղցկեղային բջիջների առկայությունն է:
Այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ամենավաղ ձևը: DCIS-ը ոչ ինվազիվ է, այսինքն՝ չի տարածվել կաթնածորանից դուրս և ունի ինվազիվ դառնալու ցածր ռիսկ:
DCIS-ը սովորաբար հայտնաբերվում է մամոգրաֆիայի ժամանակ, որը նշանակվում է որպես կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգի մի մաս կամ կրծքագեղձում առկա գոյացությունը հետազոտելու համար:
DCIS-ը անհետաձգելի բուժում պահանջող վիճակ չէ, սակայն, անհրաժեշտ է անցկացնել գնահատում և բուժման տարբերակների քննարկում: Բուժումը կարող է ներառել կրծքագեղձը պահպանող վիրահատություն, որը զուգորդվում է ճառագայթային թերապիայի հետ կամ ամբողջ կրծքագեղձի հյուսվածքի հեռացման վիրահատություն: Մեկ այլ տարբերակ կարող է լինել կլինիկական փորձարկմանը մասնակցելը, որը հետազոտում է ակտիվ վերահսկումը որպես վիրահատության այլընտրանք:
Հոդվածը տեղադրվել է՝ 26-06-2023 վերանայվել է՝ 13-08-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: