Գրադարան

Ծորանային կարցինոմա in situ. ինքնօգնություն

Ծորանային կարցինոմա in situ. ինքնօգնություն

Time Read 1 րոպե

Քաղցկեղի ախտորոշում ստանալն, անկասկած, կապված է հուզական տարբեր խնդիրների առաջացման հետ:

Այլընտրանքային բժշկություն

Գոյություն չունի որևէ այլընտրանքային բուժում, որը կարող է բուժել ծորանային կարցինոմա in situ-ն (DCIS) կամ նվազեցնել կրծքագեղձի ինվազիվ քաղցկեղի ռիսկը:

Փոխարենը, հավելյալ և այլընտրանքային թերապիաները կարող են օգնել ձեզ հաղթահարելու ձեր ախտորոշման հետ կապված սթրեսը և ձեր բուժման կողմնակի ազդեցությունները: Սթրեսը կարող է հանգեցնել նրան, որ դժվարությամբ քնեք և անընդհատ մտածեք ձեր ախտորոշման մասին: Դուք նաև կարող եք զայրացած կամ տխուր զգալ:

Խոսեք ձեր հույզերի մասին ձեր բժշկի հետ: Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ որոշակի մոտեցումներ, որոնք կօգնեն ձեր ախտանիշների մեղմացմանը:

Բժշկի խորհուրդների հետ միասին, հավելյալ և այլընտրանքային թերապիաները նույնպես կարող են օգնել: Օրինակներից են՝

  • արտ-թերապիա
  • վարժանքներ
  • մեդիտացիա
  • երաժշտական ​​թերապիա
  • ռելաքսացիայի վարժանքներ
  • հոգևոր աջակցություն։
Բուժում      

Հոդվածը տեղադրվել է՝ 26-06-2023 վերանայվել է՝ 13-08-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով