Բարուրային ցանը կարող է առաջանալ տարբեր պատճառներով:
- Թաց (խոնավ) կամ կեղտոտ տակդիրներով երեխային չափազանց երկար թողնելը. նորածինների նուրբ մաշկի վրա կարող է ցան առաջանալ, եթե թաց (խոնավ) կամ կեղտոտ տակդիրները շատ երկար մնան: Նորածինները կարող են բարուրային ցանի նկատմամբ ավելի հակված լինել, եթե ունեն հաճախակի կղազատում կամ փորլուծություն:
- Հարում կամ տրորում. կիպ հարող տակդիրները կամ հագուստը, որը քսվում է մաշկին, կարող է հանգեցնել շփաբորբի և ցանի:
- Նոր ապրանքի օգտագործում. ձեր երեխայի մաշկը կարող է արձագանքել նոր ապրանքանիշի մանկական տակդիրների (փամփերսների), անձեռոցիկների կամ լվացող միջոցի, սպիտակեցնող նյութի կամ փափկեցնող միջոցների, որոնք օգտագործվում են կտորե տակդիրները լվանալու համար: Մաշկի խնամքի լոսյոնների, փոշիների կամ յուղերի բաղադրիչները նույնպես կարող են խնդիրներ առաջացնել:
- Բակտերիալ կամ խմորասնկիկային վարակի զարգացում. այն, ինչ սկսվում է որպես հասարակ վարակ, կարող է տարածվել շրջակա մաշկի վրա: Այն տարածքը, որը ծածկված է բարուրով, վտանգված է, քանի որ այն տաք և խոնավ է, ինչը բակտերիաների և խմորասնկիկների աճի համար կատարյալ պայմաններ են: Այս ցաները կարող են հայտնաբերվել մաշկի ծալքերում: Եվ դուք կարող եք նկատել կարմիր կետեր, որոնք ցրված են ծալքերի շուրջը:
- Նոր կերի փորձարկում. երբ նորածին երեխաները սկսում են ուտել պինդ սնունդ, նրանց կղանքի պարունակությունը փոխվում է: Սա մեծացնում է բարուրային ցանի հավանականությունը: Ձեր երեխայի սննդակարգում փոփոխությունները նաև կարող են նաև կղազատման հաճախականությունը, ինչը կարող է հանգեցնել բարուրային ցանի: Կրծքով կերակրվող երեխաների մոտ բարուրային ցան կարող է առաջանալ՝ ի պատասխան մոր կերած սննդամթերքի:
- Զգայուն մաշկ ունենալը. մաշկային հիվանդություններ ունեցող երեխաները, ինչպիսիք են ատոպիկ դերմատիտը (էկզեմա) կամ սեբորեային դերմատիտը, կարող են ավելի հավանական դարձնել բարուրային ցանի առաջացումը: Ատոպիկ դերմատիտի գրգռված մաշկը սովորաբար գտնվում է բարուրով չծածկված հատվածներում:
- Հակաբիոտիկների օգտագործումը. հակաբիոտիկները կարող են նպաստել ցանի առաջացմանը՝ ոչնչացնելով այն բակտերիաները, որոնք հսկողության տակ են պահում խմորասնկիկների աճը: Հակաբիոտիկների օգտագործումը նաև մեծացնում է փորլուծության ռիսկը: Կրծքով կերակրվող երեխաները, որոնց մայրերը հակաբիոտիկներ են ընդունում, նույնպես ենթարկվում են բարուրային ցանի բարձր ռիսկի:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024