Գրադարան
Բարուրային ցան. ախտանիշներ

1 րոպե
Բարուրային ցանի գանգատներն ու ախտանիշները ներառում են հետևյալը:
- տակդիրի (փամփերսի) շրջանի բորբոքված մաշկ՝ հետույք, ազդրեր և սեռական օրգաններ
- տակդիրի շրջանի քոր առաջացնող, ցավոտ մաշկ
- տակդիրի շրջանում խոցեր կամ հարված մաշկ (շփաբորբ)
- անհարմարավետություն (դիսկոմֆորտ), անհանգստություն կամ լաց, հատկապես տակդիրի փոփոխման ժամանակ:
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե ձեր նորածնի մաշկաբորբը չի բարելավվում տնային բուժումից մի քանի օր հետո, խոսեք նրա բժշկի հետ: Ձեզ կարող է անհրաժեշտ լինել դեղորայք՝ բարուրային մաշկաբորբը ցանը բուժելու համար, կամ ցանը կարող է այլ պատճառ ունենալ, օրինակ՝ ցինկի անբավարարությունը:
Ձեր երեխային տարեք նրա բժշկի մոտ հետևյալ դեպքերում՝
- ցանն ուղեկցվում է ջերմությամբ
- ցանը ծանր կամ անսովոր է
- ցան շարունակվում կամ վատթարանում է (տարածվում կամ խորանում է)՝ չնայած տնային բուժմանը
- ցանն արյունահոսում է, քոր է գալիս կամ արտահոսում է
- ցանն առաջացնում է այրոց կամ ցավ, երբ ձեր երեխան միզում կամ կղում է:
Հոդվածը տեղադրվել է՝ 27-04-2023 վերանայվել է՝ 27-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: