Բարուրային ցանի լավագույն բուժումը ձեր երեխայի մաշկը հնարավորինս մաքուր և չոր պահելն է:
Եթե տնային բուժման ընթացքում ցանը չի անհետանում, ձեր երեխայի բժիշկը կարող է առաջարկել՝
- թույլ (0.5% -ից 1%) Հիդրոկորտիզոնի նրբաքսուք (կրեմ)՝ օրական երկու անգամ 3-ից 5 օր
- հակասնկիկային նրբաքսուք, եթե ձեր երեխան ունի սնկիկային վարակ
- բերանային (օրալ) հակաբիոտիկային դեղամիջոց, եթե ձեր երեխան ունի բակտերիալ վարակ:
Բարուրային ցանի բարելավման համար կարող է պահանջվել մի քանի օր՝ կախված այն բանից, թե որքան խորն է մաշկաբորբը: Ցանը կարող է նորից ու նորից հայտնվել: Եթե ցանը պահպանվում է նույնիսկ դեղերի դեպքում, բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ ձեր երեխային ցույց տաք մաշկային հիվանդությունների մասնագետին (մաշկաբանին):
Հոդվածը հրապարակվել է՝ 28-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024