Չոր մաշկը պայմանավորված է մաշկի արտաքին շերտից ջրի կորստով։
Այն կարող է առաջանալ հետևյալ պատճառներով:
- Տաքություն. կենտրոնական ջեռուցումը, փայտի վառարանները, տաքացուցիչները և բուխարիները՝ բոլորն էլ նվազեցնում են խոնավությունը:
- Շրջակա միջավայր. ցուրտ, քամոտ կամ ցածր խոնավությամբ կլիմայական պայմաններում բնակվելը:
- Չափից շատ լոգանք կամ մաքրում․ երկարատև տաք ցնցուղ ընդունելը կամ լոգանքը կամ մաշկը չափազանց շատ մաքրելը կարող են չորացնել ձեր մաշկը: Օրական մեկից ավելի լոգանք ընդունելը նաև կարող է հեռացնել ձեր մաշկի բնական քսանյութերը:
- Թունդ օճառներ և լվացող միջոցներ․ բազմաթիվ հայտնի օճառներ, լվացող միջոցներ և շամպուններ հեռացնում են ձեր մաշկի խոնավությունը, քանի որ դրանք նախատեսված են մաշկի յուղը հեռացնելու համար:
- Այլ մաշկային հիվանդություններ. ատոպիկ դերմատիտ (էկզեմա), փսորիազ կամ այլ մաշկային հիվանդություններ ունեցող մարդիկ ավելի հավանական է, որ չոր մաշկ ունենան:
- Բուժումներ. որոշ մարդկանց մոտ առաջանում է չոր, հաստ մաշկ քաղցկեղի դեմ բուժում անցնելուց, դիալիզից կամ որոշակի դեղամիջոցներ ընդունելուց հետո:
- Ծերացում. երբ մարդիկ ծերանում են, նրանց մաշկը բարակում է և արտադրում է ավելի քիչ յուղեր, որոնք անհրաժեշտ են մաշկին ջուրը պահելու համար:
Ռիսկի գործոններ
Չոր մաշկ կարող է զարգանալ յուրաքանչյուրի մոտ: Սակայն, ձեզ մոտ այս վիճակի առաջացումն ավելի հավանական է, եթե դուք՝
- 40-ից բարձր եք, քանի որ տարիքի հետ մաշկի խոնավությունը պահպանելու ունակությունը նվազում է
- ապրում եք ցուրտ, քամոտ կամ ցածր խոնավությամբ կլիմայական պայմաններում
- ունեք այնպիսի աշխատանք, որը պահանջում է ջրի մեջ ձեր ձեռքերի պահում, օրինակ՝ բուժքույր կամ վարսահարդարում
- օգտագործում եք ձեր ձեռքերը ցեմենտի, կավի կամ հողի հետ աշխատելիս
- հաճախակի լողում եք քլորացված լողավազաններում
- ունեք որոշակի հիվանդություններ կամ վիճակներ, ինչպիսիք են թերակտիվ վահանաձև գեղձը (հիպոթիրեոզ), շաքարային դիաբետը կամ թերսնուցումը:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-04-2024
Վերջին վերանայում՝ 24-04-2024